22:40  ,  28 հուլիսի, 2015

«Լանուսի» ֆուտբոլիստը զոհվել է ավտովթարում

Ավտովթարում մահացել է «Լանուսի» պաշտպան Դիեգո Ֆրանսիսկո Բարիսոնեն, հաղորդում է արգենտինական թիմի պաշտոնական թվիթերյան էջը։

Ոստիկանության տվյալներով, 26-ամյա ֆուտբոլիստի ավտոմեքենան Արգենտինայի Սանտա Ֆե – Ռոսարիո ճանապարհին բախվել է բեռնատարին։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Ֆուտբոլիստը մարզման գնալիս է եղել։

Բարիսոնեն «Լանուս» էր տեղափոխվել այս տարվա հունվարին։ Ընթացիկ առաջնությունում մասնակցել էր 17 հանդիպման։ Նրա վերջին հանդիպումը եղել է հուլիսի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում