21:42  ,  28 հուլիսի, 2015

Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը հայտնել է, որ Խաբարովսկի «ԲԿԱ-Էներգիայի» հետ խաղում (0։0) վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։

«Ցավոք, Վլադիվոստոկում կայացած խաղից հետո մենք կորցրեցինք Կոստյուկովին։ Թեթեւ վնասվածքներ են ստացել Մինոսյանն ու Կոզլովը։ Ոլորվել է Արթուր Սարկիսովի ոտնաթաթը։ Հույս ունեմ, որ Արթուրը կկարողանա կարճ ժամանակահատվածում վերականգնվել»,- Տալալաեւի խոսքը մեջբերում է «Վոլգայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ այդ խաղից հետո Սարկիսովը ստացել է անցած մրցաշրջանում «Վոլգայի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում