21:11  ,  28 հուլիսի, 2015

Վալերի Կարպին. Մեր միակ հարձակվող Հայկ Ղազարյանը պատրաստ չէ

Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է Սարատովի «Սոկոլի» հետ Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի չորրորդ տուրում 0։0 հաշվով ավարտված հանդիպումը։

 «Թիմի կեսն ընդհանրապես չի մարզվել նախապատրաստական շրջանում։ Հինգ տոկոսը մարզումից հետո ուժասպառ եէ լինում։ Խաղացել ենք մահանալով։ Այդ պատճառով էլ արդյունքը դրական է։ Պետք է բոլորին ուշքի բերել։ Բազմաթիվ խնդիրներ կան, բայց չեմ դժգոհի։

Մենք չունենք հարձակվող։ Մեր միակ իրական հարձակվողը Հայկ Ղազարյանն է, որը պատրաստ չէ։ Մյուսները կիսապաշտպաններ են։ Ֆուտբոլում հրաշքներ չեն լինում։ Մեր ճանապարհը նոր է սկսվում։ Առաջին չորս տուրերում թիմի չպարտվելն արդեն հրաշք է։

Խոստացել են, որ այս շաբաթ հարձակման գիծը նոր խաղացող կունենա։ Սելեկցիայով զբաղվում է ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը»,- Կարպինի խոսքը մեջբերում է sportbox.ru

Երեւանի «Ուլիսի» նախկին ֆուտբոլիստներով համալրված «Տորպեդոն» առաջնության չորս հանդիպումներն էլ ավարտել է 0։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում