18:42  ,  28 հուլիսի, 2015

Արգենտինացի կիսապաշտպանը վերադարձել է «Բանանց»

Արգենտինացի կիսապաշտպան Միգել Պեդրո Լոպեսը վերադարձել է «Բանանց» եւ կնքել է մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է երեւանյան ակումբի պաշտոնական կայքը։

27-ամյա ֆուտբոլիստը «Բանանցում» հանդես է եկել 2014-2015 մրցաշրջանի երկրորդ հատվածում՝ 12 խաղում խփելով 6 գնդակ։

Նախկինում Միգել Լոպեսը հանդես է եկել արգենտինական «Կիլմեսում», «Տրիստան Սուարեսում», ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում» եւ Կապանի «Գանձասարում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով