18:11  ,  28 հուլիսի, 2015

«Վոլգան» պարգեւատրել է Արթուր Սարկիսովին

Երկրպագուների քվեարկության արդյունքում, Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» անցած մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի չորրորդ տուրում Խաբարովսկի «ԲԿԱ-Էներգիա» հանդիպումից (0:0) հետո 28-ամյա ֆուտբոլիստը ստացել է մրցանակը։

Ռուսական ակումբի պաշտոնական կայքը «հաջողություն է մաղթել Արթուրին նոր մրցաշրջնանում եւ շատ գոլեր»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում