20:12  ,  28 հուլիսի, 2015

Յուրա Մովսիսյանի գոլը՝ լավագույն եռյակում

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հաղթական գոլը «Կրասնոդարի» դեմ խաղում ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի գոլերի լավագույն եռյակում, championat.com-ի վարկածով։

«Խելահեղ գնդակ խփեց Մովսիսյանը։ Դրվագի սկզբում ավելի հեշտ կլիներ գրավել դարպասը, բայց նա հետաձգեց եւ հաջողության հասավ ավելի բարդ դիրքից։ Այդպիսի գոլը բարդ կլիներ կանխել»,- ասել է «Սպարտակի» վետերան Վալերի Ռեյնգոլդը։

Հիշեցնենք, որ Մովսիսյանի միակ գոլի շնորհիվ «Սպարտակը» Կրասնոդարում հաղթեց նվազագույն հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում