16:33  ,  28 հուլիսի, 2015

«Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեի համար առաջարկը կսկսի 40 միլիոն ֆունտից

«Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցել գերմանական «Վոլֆսբուրգի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի տրանսֆերի հարցով՝ սկսելով 40 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկից։

«Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնը Լոնդոնում հանդիպել է «Վոլֆսբուրգի» ներկայացուցիչների եւ ֆուտբոլիստի գործակալ Կեւին Դե Կոստերի հետ, հաղորդում է The Telegraph-ը։ Կողմերը մոտ են համաձայնության։

«Մանչեսթեր Սիթին» արդեն բարելավել է տրանսֆերային ռեկորդը՝ Ռահիմ Ստերլինգի համար «Լիվերպուլին» վճարելով 49 միլիոն ֆունտ ստերլինգ։ 24-ամյա Դե Բրույնեի համար «Սիթին» կարող է ավելի շատ վճարել՝ առաջարկելով շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ հինգ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում