15:08  ,  28 հուլիսի, 2015

Արտուրո Վիդալը հինգ տարվա պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը Մյունխենի «Բավարիայի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է sport1-ը։

Գերմանական ակումբը չիլիացի ֆուտբոլիստի համար վճարել է 35 միլիոն եվրո։ Վիդալը հաջողությամբ բուժզննում է անցնել «Բավարիայում»։ Նա հանդես կգա 23 համարի մարզաշապիկով։

Գերմանական ակումբի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն անցած շաբաթ հաստատել էր, որ առաջիկայում գերմանական ակումբը պայմանագիր է կնքելու Վիդալի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում