13:42  ,  28 հուլիսի, 2015

Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Իսրայել

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 2-ին հավաքականը կմեկնի Իսրայել, որտեղ օգոստոսի 3-ին եւ 5-ին կմրցի Իսրայելի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ: Թիմը Երեւան կվերադառնա օգոստոսի 6-ին: Օգոստոսի 8-ից 13-ը կրկին մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 11-ին եւ 13-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Սլովակայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիեւրը Իսրայելի հավաքականի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Վարդան Վարդանյան («Փյունիկ»)

Սուրեն Ալոյան («Բանանց»)  

Մարկ Գրիգորյան («Դոնաֆելդ», Ավստրիա)    

Պաշտպաններ

Հակոբ Համբարձումյան («Բանանց»)      

Աղավարտ Պետրոսյան («Բանանց»)       

Հակոբ Հակոբյան («Բանանց»)       

Ժիրայր Մարգարյան («Բանանց»)

Արթուր Քարտաշյան («Փյունիկ»)

Մհեր Սաֆարյան («Շիրակ»)

Գրիգորի Էմեկսուզյան («Ստրոգինո», Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Ստեփան Հարությունյան («Բանանց»)        

Հովհաննես Իլանգյոզյան («Բանանց»)     

Արթուր Նադիրյան («Փյունիկ»)

Վարդան Սաֆարյան («Միկա»)       

Դավիթ Մարտիրոսյան («Տեպլիցե», Չեխիա)

Հայկ Գալստյան («Հոֆենհայմ», Գերմանիա)

Հարձակվողներ

Էդգար Մովսիսյան («Բանանց»)            

Ռոբերտ Մինասյան («Փյունիկ»)

Գոռ Աղբալյան («Հերենվեն», Հոլանդիա)

Սլովակիայի հավաքականի հետ հանդիպումներից առաջ, հնարավոր է, թիմին միանան եւս 2 ֆուտբոլիստներ, որոնց անունները հայտնի կդառնան ավելի ուշ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով