12:21  ,  28 հուլիսի, 2015

Ինյեստա. Թիմի ավագի իդեալական մոդել չկա

Կարծում եմ՝ թիմի ավագի իդելական մոդել չկա, քանի որ բոլոր մարդիկ տարբեր են, ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան:

«Ես ճանաչել եմ ավագներ Կարլես Պույոլին, Չավիին, Լուիս Էնրիկեին: Նրանք բոլորը սիրում են «Բարսելոնան» եւ առաջին հերթին մտածում են թիմի մասին: Ավագը պատասխանատու է ոչ միայն ֆուտբոլային բաղադրիչի համար:

Ես միշտ մոտիվացված եմ եւ ձգտում եմ վայելել խաղի յուրաքանչյուր պահը: Երբեմն ամեն ինչ չի ստացվում, բայց մոտիվացիա միշտ կա»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Չավիի հեռանալուց հետո կատալոնական ակումբի ավագի կարգավիճակն անցել է Իսպանիայի հավաքականի 31-ամյա խաղացողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում