11:51  ,  28 հուլիսի, 2015

Օլիմպիադա-2024. Բոստոնին կարող է փոխարինել Լոս Անջելեսը

2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար հայտ ներկայացրած Բոստոնը հրաժարվել է պայքարից՝ չստանալով բնակիչների աջակցությունը: Այդ մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Քրեյգ Ռիդին:

ԱՄՆ-ի Ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր տնօրեն Սքոթ Բլեքմունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվում պայքարից եւ օգոստոսին կգտնի նոր թեկնածու, փոխանցում է CNN-ը:

Բոստոնը հաղթել էր Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի հետ մրցակցությունում: Ամենահավանական թեկնածուն համարվում է Լոս Անջելեսը, որը երկու անգամ եղել է օլիմպիական մայրաքաղաք՝ 1932-ին եւ 1934-ին: «Լոս Անջելես Մեմորիալ Կոլիզեում» ստադիոնը միակն է, որը երկու անգամ ընդունել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Լոնդոնն է միակ քաղաքը, որը երեք անգամ է անցկացրել Օլիմպիական խաղեր: Լոս Անջելեսն ունի հնարավորություն հավասարվել Լոնդոնին:

2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտ են ներկայացրել Համբուրգը, Հռոմը, Փարիզը եւ Բուդապեշտը: Մինչեւ սեպտեմբերի 15-ը նման մտադրություն ունեն նաեւ Տորոնտոն, Բաքուն եւ հնդկական Ահմադաբադը: Հաղթողը հայտնի կդառնա 2017-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս