11:18  ,  28 հուլիսի, 2015

Նեյմար. Ցանկանում եմ նվաճել Ռիո-2016-ի ոսկե մեդալը

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մտադիր է Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել Ռիո-2016-ի Խաղերին:

«Ես արդեն տեղեկացրել եմ «Բարսելոնայի» ղեկավարությանը, որ ցանկանում են հաջորդ ամռանը մասնակցել Օլիմպիական խաղերին: Սիրում եմ խաղալ ֆուտբոլ, սիրում եմ խաղալ Բրազիլիայի համար: Ոչինչ չեմ կարող անել այդ ցանկության հետ: Չեմ ցանկանում բաց թողնել իմ հավաքականի որեւէ մրցաշար:

Ցանկանում եմ նվաճել օլիմպիական ոսկե մեդալը Ռիո դե Ժանեյրոյում եւ ուրախություն պարգեւել հայրենակիցներիս»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նեյմարը մասնակցել է նաեւ 2012թ. Օլիմպիական խաղերին: Լոնդոնում Բրազիլիայի հավաքականը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը՝ եզրափակիչում պարտվելով Մեքսիկայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում