10:22  ,  28 հուլիսի, 2015

Պլատինին այս շաբաթ կդառնա ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինի այս շաբաթ կհայտարարի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, հաղորդում է lequipe-ը:

Եվրոպական ֆուտբոլի ղեկավարը կօգտագործի կոնֆեդերացիաների մեծամասնության աջակցությունը եւ կդառնա նախագահի գլխավոր հավակնորդ:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը մայիսին վերընտրվելուց հետո հայտարարեց արտահերթ ընտրությունների եւ դրանց անցկացումից հետո կազմակերպությունից հեռանալու մասին:

ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը նշանակվել է 2016թ. փետրվարի 26-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում