09:26  ,  28 հուլիսի, 2015

Մոուրինյո. Ազարը Ռոնալդուի եւ Մեսիի մակարդակի խաղացող է

Էդեն Ազարն անցած մրցաշրջանում ցույց տված խաղով առաջին եռյակում է՝ Ռոնալդուի եւ Մեսիի մակարդակին, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն;

«Անցած մրցաշրջանի արդյունքներով, ես Էդեն Ազարին Ռոնալդուից ուժեղ կհամարեի: Նա այս պահին Անգլիայի լավագույն խաղացողն է, իսկ Պրեմյեր լիգան աշխարհի լավագույն լիգան է: Բայց ես ասել եմ Ազարին, որ նա պետք է ավելի լավը դառնա: Նա ունի կատարելագործվելու տեղ: Նա առաջին եռյակում է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Հիշեցնենք, որ Ազարը ԱՊԼ-ի վարկածով, ճանաչվել էր մրցաշրջանի լավագույն խաղացողը: Նա լավագույնն էր նաեւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների եւ ֆուտբոլային թեմայով գրող լրագրողների ասոցիացիաների վարկածներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում