02:16  ,  28 հուլիսի, 2015

Մեքսիկայի հավաքականի մարզիչը հարձակվել է լրագրողի վրա

Ֆուտբոլի Մեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրերան ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի օդանավակայանում հարձակվել է մեքսիկացի հեռուստալրագրող, մեկնաբան Կրիստիան Մարտինոլիի վրա:

Մեքսիկայի հավաքականը ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը նվաճելուց հետո վերադառնալիս է եղել հայրենիք: Անվտանգության ծառայությունն անցնելուց հետո Էրերան հարվածել է լրագրողին եւ առաջարկել է դուրս գալ փողոց՝ հարաբերություններ պարզելու, հաղորդում է latintimes-ը:

Կրիստիան Մարտինոլին ամբողջ մրցաշարի ընթացքում քննադատել է Միգել Էրերային: Մեքսիկայի հավաքականը եզրափակիչում 3:1 հաշվով պարտության էր մատնել Ջամայկայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում