00:07  ,  28 հուլիսի, 2015

Դիդյե Դրոգբան տեղափոխվեց «Մոնրեալ Իմփեքթ»

Կանադական «Մոնրեալ Իմփեքթը» հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային ձեռք բերելու մասին: 37-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա Կանադայի աշխատանքային վիզա ստանալուց հետո, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Դիդյե Դրոգբայի պայմանագիրը 18 ամսով է: Այդ ընթացքում նա կստանա 3 միլիոն դոլար:

«Մոնրեալ Իմփաքթը» հանդես է գալիս հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում: Դրոգբային գնելու ցանկություն ուներ նաեւ ամերիկյան «Չիկագո Ֆայերը»:

Անգլիայի անցած առաջնությունում Դրոգբան մասնակցել է 28 հանդիպման եւ խփել է 4 գնդակ: Մրցաշրջանի ավարտից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում