23:47  ,  27 հուլիսի, 2015

ՖԻՖԱ-ն ուժի մեջ է թողել Լուիս Սուարեսի որակազրկումը

ՖՒՖԱ-ի Կարգապահական կոմիտեն չի ընդառաջել Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիային եւ ուժի մեջ է թողել «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկումը՝ 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար։

Լուիս Սուարեսը չի կարողանա մասնակցել Ուրուգվայի ազգային հավաքականի եւս չորս հանդիպման՝ բաց թողնելով 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի սկիզբը, հաղորդում է Goal.com-ը։

Սուարեսը որակազրկվել էր չորս ամսով եւ ազգային հավաքականի ինը խաղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս