23:10  ,  27 հուլիսի, 2015

Ռոջեր Ֆեդերերը 13,5 միլիոն դոլար է հատկացրել բարեգործությանը

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեծ գումար է հատկացրել Մալավիում ուսումնական հաստատությունների շինարարություն իրականացնելու ծրագրի համար։

Ֆեդերերի բարեգործական հիմնադրամը տրամադրել է 13,5 միլիոն դոլար, հաղորդում է tennisworldusa-ը։

33-ամյա շվեյցարացին տվյալ ծրագիրը նախաձեռնել է դեռ տասը տարի առաջ՝ համագործակցելով Credit Suisse-ի հետ։ Ծրագրի նպատակն է օգնել անապահով ընտանիքների երեխաներին։

Աֆրիկյան երկրում կկառուցվի 81 նախադպրոցական հաստատություն։ Ֆեդերերի մասնակցությամբ այս ամիս Մալավիում արդեն բացվել է մանկական բժշկական կենտրոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում