20:40  ,  27 հուլիսի, 2015

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց՝ 8։1

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ընկերական հանդիպում է անցկացրել Վիետնամի հավաքականի հետ եւ առավելության է հասել 8։1 հաշվով։ Մանուել Պելեգրինիի ղեկավարած թիմում դուբլի հեղինակ են դարձել Ալեքսանդր Կոլարովը, Ռահիմ Ստերլինգը եւ Դավիդ Սիլվան։

Հաջորդ ստուգողական հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի օգոստոսի 1-ին։ Մրցակիցը կլինի գերմանական «Շտուտգարտը»։

Ընկերական հանդիպում

Վիետնամ – «Մանչեսթեր Սիթի»՝ 1։8

Նգուեն, 90+1 – Կոլարով, 11, 51, Ստերլինգ, 19, 31, Սիլվա, 21, 65, Լոպեշ, 74, Պոսո, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում