22:14  ,  27 հուլիսի, 2015

Կուլկով. «Ուֆայի» հետ խաղում էլ երեւում էր, որ Մովսիսյանը լավ մարզավիճակում է

«Ուֆայի» հետ առաջին տուրի խաղում էլ Մովսիսյանն արժանի տեսք ուներ, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Վասիլի Կուլկովը՝ գովելով «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին։

«Արդեն «Ուֆայի» հետ խաղում նկատեցի, որ Յուրան նախորդ մրցաշրջանից լավ է պատրաստված։ Նրան խթանել է նաեւ Զե Լուիշի գալը։ Մրցակցությունը ստիպում է լավ աշխատել։

Զե Լուիշը չխփեց, բայց երեւում է, որ խելացի հարձակվող է, ունի գոլային հոտառություն։ Նա կամրապնդվի թիմում»,- Կուլկովի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Սպարտակը» Մովսիսյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում