15:23  ,  27 հուլիսի, 2015

Հայաստանի հավաքականն՝ արդար խաղի մրցանակակիր

Անդորրայում կայացած բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 16 տարեկան աղջիկների C դիվիզիոնի առաջնությանը մասնակցած Հայաստանի հավաքականն արժանացել է «Արդար խաղ» մրցանակին, որը ՖԻԲԱ-ի կողմից ստացել է ՀԲՖ փոխնախագահ, պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը:

«Շատ հաճելի է, որ Հայաստանը նման մրցանակի արժանացավ: Մենք միշտ էլ մեծ հարգանքով ենք մոտենում մեր մրցակիցներին՝ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում հանդիպումը: «Արդար խաղի» մրցանակը պարտավորեցնում է, որ հետագայում էլ բարձր պահենք մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզներում»,- Վահագն Հարությունյանի խոսքը մեջբերում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չորս խաղում տարել է երեք հաղթանակ եւ գրավել է երկրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում