11:09  ,  27 հուլիսի, 2015

Արգենտինայի հավաքականի դարպասապահը պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երեք տարվա պայմանագիր է կնքել Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոյի հետ, հաղորդում է ակումբի կայքը: 28-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անվճար: Անցած մրցաշրջանում Ռոմերոն հանդես էր գալիս իտալական «Սամպդորիայում», որի հետ նրա պայմանագիրն ավարտվել է անցած ամիս:

Նախկինում Ռոմերոն հանդես է եկել արգենտինական «Ռասինգում», հոլանդական «ԱԶ Ալկմարում» եւ «Մոնակոյում»:

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ տպավորված է Ռոմերոյի խաղով, որը նա ցուցադրել է Հոլանդիայի առաջնությունում եւ 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում:

«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահն իսպանացի Դավիդ Դե Խեան է, որին ձեռք բերելու մտադրություն ունի «Ռեալը»: Դե Խեայի պայմանագիրն անգլիական թիմի հետ ավարտվում է հաջորդ ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում