22:57  ,  26 հուլիսի, 2015

«Սպարտակը» հաղթեց Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Կրասնոդարի» նկատմամբ: 12-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած գոլը հաղթական էր: 62-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին փոխարինեց Զե Լուիշը: 

Դմիտրի Ալենիչեւի գլխավորությամբ «Սպարտակն» առաջին հաղթանակը տարավ պաշտոնական հանդիպումներում:

«Սպարտակը» 4 միավորով չորրորդ տեղում է: «Կրասնոդարն» ունի 3 միավոր եւ 5-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Կրասնոդար» - «Սպարտակ»՝ 0:1

Յուրա Մովսիսյան, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում