22:22  ,  25 հուլիսի, 2015

Հայաստան - Իսլանդիա՝ 39:76

Անդորրայում ավարտված բասկետբոլի աղջիկների մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը: Եզրափակիչում հայ մարզուհիները մրցեցին Իսլանդիայի հավաքականի հետ եւ պարտվեցին 39:76 հաշվով:

Նախորդ երեք հանդիպումները Հայաստանի հավաքականն ավարտել էր հաղթանակով՝ Մալթայի թիմի նկատմամբ առավելության էր հասել 36:28 հաշվով, Ուելսին պարտության էր մատնել 55։33 հաշվով, Ջիբրալթարի թիմից ուժեղ էր 63:29 հաշվով:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում