21:01  ,  25 հուլիսի, 2015

ԱԱ-2018 ընտրական մրցաշար. Հայաստանը չստացավ սուպերմրցակից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իմացավ մրցակիցներին աշխարհի առաջնության ընտրական փուլում։ E խմբում Հայաստանի մրցակիցները կլինեն Ռումինիան, Դանիան, Լեհաստանը, Չեռնոգորիան, Ղազախստանը։

Սանկտ Պետերբուրգում կայացավ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ Եզրափակիչ մրցաշարը կընդունի Ռուսաստանը, որն ազատված է ընտրական փուլից։ Եվրոպական գոտու 13 ուղեգրի համար կպայքարի 52 հավաքական։ 9 խմբերի հաղթողները կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, լավագույն արդյունքով երկրորդ տեղը գրաված 8 թիմերն անցումային հանդիպումներում կվիճարկեն եւս չորս ուղեգրեր։ Եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կմեկնարկի հաջորդ տարվա աշնանը։

2018թ. աշխարհի առաջնություն

Ընտրական փուլ, եվրոպական գոտի

A. Հոլանդիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ։

B.  Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարերներ, Լատվիա, Անդորրա։

C.  Գերմանիա, Չեխիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան Մարինո։

D.  Ուելս, Ավստրիա, Սերբիա, Իռլանդիա, Մոլդովա, Վրաստան։

E.  Ռումինիա, Դանիա, Լեհաստան, Չեռնոգորիա, Հայաստան, Ղազախստան։

F.  Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա։

G. Իսպանիա, Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտեյն։

H. Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Հունաստան, Էստոնիա, Կիպրոս։  

I. Խորվաթիա, Իսլանդիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում