14:45  ,  25 հուլիսի, 2015

Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը «Սպարտակի» հետ մեկնել են Կրասնոդար

Մոսկվայի «Սպարտակը» մեկնել է Կրասնոդար, որտեղ Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի խաղ է անցկացնելու այդ քաղաքի համանուն թիմի հետ:

Դմիտրի Ալենիչեւի թիմի կազմում են 21 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, գրում է ակումբի կայքը:

«Կրասնոդար» - «Սպարտակ» խաղը կկայանա հուլիսի 26-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում