13:37  ,  25 հուլիսի, 2015

ԱԱ-2018. Հայաստանի հավաքականն ու վիճակահանության մյուս մասնակիցները

Սանկտ Պետերբուրգում հուլիսի 25-ին կանցկացվի ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտու վիճակահանություն: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է 5-րդ զամբյուղում: Այդ զամբյուղում են նաեւ Կիպրոսը, Լատվիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Մակեդոնիան, Ադրբեջանը, Լիտվան ու Մոլդովան, որոնց Հայաստանի թիմը չի կարող հանդիպել: 

Վիճակահանության արարողությունը կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2016-ի աշնանը։

ԱԱ-2018-ի վիճակահանություն

1-ին զամբյուղ. Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ռումինիա, Անգլիա, Ուելս, Իսպանիա, Խորվաթիա։

2-րդ զամբյուղ. Սլովակիա, Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Իսլանդիա, Դանիա, Բոսնիա եւ Հերցեգովիան։

3-րդ զամբյուղ. Ուկրաինա, Շոտլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Շվեդիա, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա, Սերբիա, Հունաստան։

4-րդ զամբյուղ. Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Իռլանդիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ, Չեռնոգորիա, Էստոնիա։

5-րդ զամբյուղ. Կիպրոս, Լատվիա, Հայաստան, Ֆինլանդիա, Բելառուս, Մակեդոնիա, Ադրբեջան, Լիտվա, Մոլդովա։

6-րդ զամբյուղ. Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Վրաստան, Մալթա, Սան Մարինո, Անդորրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում