17:52  ,  24 հուլիսի, 2015

Այրվել է Ֆորմուլա-1-ի մրցարշավորդ Դանիել Ռիկյարդոյի բոլիդի շարժիչը (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի Հունգարիայի Մեծ մրցանակի երկրորդ պրակտիկայի արագ շրջանի ժամանակ այրվել է «Ռեդ Բուլ» թիմի ավստրալացի մրցարշավորդ Դանիել Ռիկյարդոյի բոլիդի շարժիչը։ Ազատ մեկնարկները որոշ ժամանակով ընդհատվել են։

«Ռեդ Բուլը» հայտարարել է, որ դա չի եղել Ռիկյարդոյի բոլիդի մրցումային շարժիչը։ Մրցարշավորդը չի տուգանվի շարժիչը փոխելու համար։ Միջադեպի ժամանակ Ռիկյարդոն եղել է երրորդը՝ զիջելով Դանիիլ Կվյատին եւ Լյուիս Հեմիլթոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով