13:43  ,  24 հուլիսի, 2015

Ռոբերտ Արզումանյանը 30 տարեկան է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հուլիսի 24-ին նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է հոբելյարին՝ «մաղթելով քաջ առողջություն եւ բազմաթիվ հաջողություններ ֆուտբոլային կարիերայի ընթացքում»:

Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից, մասնակցել է 71 հանդիպման, խփել է 5 գնդակ: Ակումբային կարիերայում ներկայացրել է «Փյունիկը», դանիական «Ռանդերսը», լեհական «Յագելոնիան», ռուսական «ԲԿԱ-Էներգիան», Ղազախստանի «Ակտոբեն»:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում