00:14  ,  24 հուլիսի, 2015

Զամբիայի հավաքականի ֆուտբոլիստը համալրեց «Գանձասար-Կապանը»

«Գանձասար-Կապանը» երկու տարվա պայմանագիր է կնքել ֆուտբոլի Զամբիայի ազգային հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդայի հետ, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Նա արագավազ ֆուտբոլիստ է, լավ է գործում եզրերում:

Մուսոնդան Զամբիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է չորս հանդիպման: Ճապոնիայի հետ խաղում դարձել է գոլի հեղինակ: Զամբիայի ազգային թիմում հանդես է եկել նաեւ 2015թ. Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում, որից հետո մեկնել է Ղազախստան՝ փորձաշրջան անցնելով «Ակտոբե» ակումբում: Մուսոնդան նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Ուլիսում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով