15:41  ,  22 հուլիսի, 2015

Շախմատային լրահոս

Մարտունիում ավարտված «Սեւանա լիճ-2015» միջազգային շախմատային մրցաշարում հաղթող է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Կրիստոֆ Յան Դուդան, որը վաստակել է 6 միավոր: 5.5 միավորով երկրորդ տեղը գրավել է իսպանացի Անտոն Դավիդը, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը բաժանել է 3-5-րդ տեղերը՝ 5 միավոր:

Բարսելոնայում ավարտված օփենում գերազարց արդյունքի են հասել Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը: Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ, բաժանելով 1-2 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով արժանացել երկրորդ մրցանակին, իսկ Պետրոսյանը 7 միավորով զբաղեցրել է չորրորդ տեղը: Մրցաշարից հետո Տիգրան Պետրոսյանը նաեւ լրացրել է միջազգային գրոսմայստերի երկրորդ նորմա: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը 6 միավորով 14-րդն էր:

Վրաստանի Փոթի քաղաքում կայացած «Նանա Ալեքսանդրիայի գավաթ» միջազգային բաց մրցաշարում Վահե Բաղդասարյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր գրավել է առաջին տեղը: Բաղդասարյանը բաժանել է 1-3 տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով առաջինն էր, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս