23:57  ,  21 հուլիսի, 2015

Չեմպիոնների լիգա. Համբարձումյանն ու Դաշյանը «Վարդարի» հետ լքեցին պայքարը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում մակեդոնական «Վարդարն» ընդունեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին եւ բավարարվեց 1:1 հաշվով՝ դուրս մնալով պայքարից: Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0: Մրցակցի խաղադաշտում խփած գոլը հաջորդ փուլ դուրս բերեց ԱՊՕԵԼ-ին:

«Վարդարի» մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը եւ կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Համբարձումյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը, Դաշյանը փոխարինվեց 79-րդ րոպեին:

Չեմպիոնների լիգա

Որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Վարդար» (Մակեդոնիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 1:1

Լյամչեւսկի, 90+4 - Դե Վինսենտի, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում