18:06  ,  21 հուլիսի, 2015

ՖԻԴԵ. Սերժ Սարգսյանը հայ շախմատիստներին խորհուրդ է տվել մասնակցել Բաքվում կայանալիք Աշխարհի Գավաթին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը հանդիպել է Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք նվաճած գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի, Հրանտ Մելքումյանի, Գաբրիել Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի հետ եւ խորհուրդ է տվել մասնակցել այդ մրցաշարին, հաղորդում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կայքը։

Հուլիսի 20-ին ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը Շախմատի միջազգային օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի հետ ունեցել է հեռախոսազրույց, որի ժամանակ էլ Հայաստանի նախագահը հայտնել է իր դիրքորոշման մասին։

ՖԻԴԵ նախագահը Սերժ Սարգսյանին խոստացել է աջակցել աշխարհի գավաթի խաղարկությանը հայ շախմատիստների մասնակցության հետ կապված հարցերում։

Նույն թեմայով Կիրսան Իլյումժինովը զրուցել է նաեւ Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովի հետ, որը երաշխավորել է մրցաշարի մասնակիցների անվտանգությունը։

Աշխարհի գավաթի խաղարկությունը Բաքվում կանցկացվի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 5-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս