12:48  ,  20 հուլիսի, 2015

Հայ բռնցքամարտիկները Ծաղկաձորում պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հաայաստանի հավաքականը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այս օրերին հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Հավաքին մասնակցում են 21 բռնցքամարտիկներ, որոնցից ուժեղագույնները կմասնակցեն oգոստոսի 5-ից 16-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հավաքի ընթացքում մարզչական շտաբն ուշադրությունը կենտրոնացնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական եւ տեխնիկակատակտիկական որակները բարելավելու վրա: Հայաստանի թիմը հավաքը կավարտի հուլիսի 30-ին եւ մի քանի օր հանգստանալուց հետո կմեկնի Բուլղարիա:

Մրցաշրջան-2015-ը հայ բռնցքամարտիկների համար վարկանիշային է եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մարզիկները պատշաճ մակարդակով մասնակցեն բոլոր մրցաշարերին, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում