23:23  ,  15 հուլիսի, 2015

Արթուր Աբրահամ vs Ռոբերտ Շտիգլից. Հայացքների մենամարտ (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ տիտղոսի հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցը հայացքների մենամարտ են ունեցել Գերմանիայի Հալե քաղաքում:

35-ամյա Աբրահամի եւ 34-ամյա Շտիգլիցի միջեւ չորրորդ մենամարտը կկայանա հուլիսի 18-ին: Նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել է հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ առավելության է հասել գերմանացին: Իր նախորդ մենամարտում Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ միավորներով հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում