17:05  ,  14 հուլիսի, 2015

Նոր մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն»՝ նոյեմբերի 8-ին (ֆոտո)

Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան (LFP) հաստատել է Պրիմերայի 2015/16թթ. մրցաշրջանի օրացույցը:

Իսպանիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 22-ին: Առաջին տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» Խիխոնում կհանդիպի Պրիմերա վերադարձած «Սպորտինգին»:

Նոր մրցաշրջանում «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջեւ առաջին խաղը կկայանա նոյեմբերի 8-ին Մադրիդում, գրում է AS-ը:

Լուսանկարում՝ առաջին տուրի զույգերը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում