21:47  ,  10 հուլիսի, 2015

Մորտեն Օլսեն. Ալբանիան ստացավ 3 միավոր՝ չվաստակելով խաղադաշտում

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը քննադատաբար է արտահայտվել Մարզական վճռաբեկ դատարանի որոշման մասին, որով Ալբանիայի հավաքականը 3 միավոր է ստացել Սերբիայի հետ 0։0 հաշվի ժամանակ անավարտ մնացած ընտրական հանդիպման համար։ ՈւԵՖԱ-ն որոշել էր հաղթանակ շնորհել Սերբիայի հավաքականին, բայց չգրանցել երեք միավորը։ Վճռաբեկ դատարանը չի գտել ապացույց, որ Ալբանիայի հավաքականը հրաժարվել է շարունակել հանդիպումը: Իսկ Սերբիան չի ապահովել անվտանգությունը, ինչի համար էլ պետք է պատժվի:

«Իհարկե, նախկինի նման ամեն ինչ կախված է մեզնից, բայց այժմ խնդիրն ավելի բարդ դարձավ։ Այո, մենք նախկինի նման պետք է հաղթենք Ալբանիային, Հայաստանին եւ վերջին տուրում գոնե մեկ միավոր վաստակենք Պորտուգալիայի հետ դիմակայությունում։ Սակայն Ալբանիան ու Սերբիան պետք է ավարտին հասցնեին հանդիպումը։ Իսկ այսպես ստացվում է, որ Ալբանիան ստացավ երեք միավոր՝ չվաստակելով խաղադաշտում»,- Մորտեն Օլսենի խոսքը մեջբերում է ekstrabladet-ը։

2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի I խմբում Ալբանիան 10 միավորով բարձրացել է երկրորդ տեղ։ Դանիայի հավաքականը եւս ունի 10 միավոր եւ երրորդն է։ Առաջատարը պորտուգալացիներն են՝ 12 միավոր։ Սերբիան ու Հայաստանը 1-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս