09:37  ,  8 հուլիսի, 2015

Կոմբարով. Հուսով եմ՝ Յուրա Մովսիսյանը մեզ կօգնի այս մրցաշրջանում

Մոսկվայի «Սպարտակի» ռուս պաշտպան Դմիտրի Կոմբարովը հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նոր մրցաշրջանում օգտակար կլինի ռուսական ակումբին:  

«Բոլորը լավ դիմավորեցին Մովսիսյանին: Յուրան արդեն անցել է մարզումների: Նա դեռ մարզվում է անհատական ծրագրով, սակայն արդեն սկսել է մարզավիճակ հավաքել: Հուսով եմ՝ նա մեզ կօգնի այս մրցաշրջանում»,- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է eurofootball.ru-ն:

Հիշեցնենք, որ այս օրերին «Սպարտակը» հավաք է անցկացնում Շվեյցարիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում