09:10  ,  8 հուլիսի, 2015

«Յուվենտուսը» հաստատեց Սիմոնե Զազայի տրանսֆերը

Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է «Սասուոլոյի» իտալացի հարձակվող Սիմոնե Զազային ձեռք բերելու մասին:

Իտալիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 18 միլիոն եվրո: Նա 5 տարվա պայմանագիր է կնքել թուրինցիների հետ:

Իտալիայի ավարտված առաջնությունում Զազան մասնակցել է 31 խաղի եւ դարձել է 11 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2013-ին «Սամպդորիայից» էր տեղափոխվել «Սասուոլո»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում