23:08  ,  7 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Կիսաեզրափակիչում՝ Սերենա Ուիլյամս - Մարիա Շարապովա

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում 3:6, 6:2, 6:3 հաշվով հաղթել է բելառուս Վիկտորիա Ազարենկոյին: Ամերիկացի մարզուհին առավելության է հասել 2 ժամ 3 րոպեում: Եզրափակիչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը կմրցի ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ: Չորրորդ ռակետը մրցել է ամերիկացի Կոկո Վանդեւեգեի հետ եւ պարտության է մատնել 6:3, 6:7 (3), 6:2 հաշվով:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են իսպանացի Գարբինե Մուգուրուզան եւ լեհ Ագնեշկա Ռադվանսկան: Մուգուրուզան 7:5, 6:3 հաշվով պարտության է մատնել շվեյցարացի Տիմեա Բաչինսկուն, իսկ Ռադվանսկան ուժեղ է եղել ամերիկացի Մեդիսոն Քիզից՝  7:6 (7:3), 3:6, 6:3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում