21:48  ,  7 հուլիսի, 2015

«Սպարտակը» հաղթեց, Օզբիլիսը դուրս եկավ փոխարինման

Մոսկվայի «Սպարտակը» ստուգողական հանդիպում է անցկացրել Ավստրիայի Շրունս քաղաքում՝ մրցելով գերմանական «Ֆրայբուրգի» հետ։ Դմիտրի Ալենիչեւի ղեկավարած թիմը հաղթել է նվազագույն հաշվով։ Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին։ Ռուսական թիմի միակ գնդակը 55-րդ րոպեին խփել է ռուս հարձակվող Դենիս Դավիդովը։

30-րդ րոպեին «Ֆրայբուրգը» չի կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Դարպասապահ Արտյոմ Ռեբրովը հետ է մղել գերմանացի հարձակվող Նիլս Պետերսենի հարվածը։

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 17-ին «Սպարտակ» - «Ուֆա» հանդիպումով։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում