22:14  ,  7 հուլիսի, 2015

«Չելսին» ցանկանում է երեք տարի հանդես գալ «Ուեմբլիում»

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է 2017-2020 թվականներին հանդես գալ «Ուեմբլի» ազգային ստադիոնում։ Ռոման Աբրամովիչի ակումբը մտադիր է վերակառուցել «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնը եւ «Ուեմբլիում» տնային հանդիպումներն անցկացնելու համար պատրաստ է վճարել տարեկան 11 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է dailymail-ը։

Լոնդոնի «Տոտենհեմն» առաջարկել է տարեկան 8 միլիոն ֆունտ ստերլինգ «Ուեմբլիում» խաղալու համար։ «Տոտենհեմը» եւս պատրաստվում է վերակառուցել ստադիոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում