22:47  ,  7 հուլիսի, 2015

Հայ սուսերամարտիկները նվաճել են հինգ մեդալ

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Ճկասուսերի աղջիկների մրցապայքարում առաջին տեղը գրավեց Հայասատնի ներկայացուցիչ Անահիտ Ալոյանը, երկրորդը Վրասատանի ներկայացուցիչ Նանուկա Լեջավան էր, երրորդը՝ Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Բարսամյանը:

Տղաների ճկասուսեր զենքաձեւում Հայաստանի պատվիրակներ Խաչատուր Հարությունյանը  եւ Արմեն Դալլակյանը գրավեցին երկրորդ եւ երրորդ տեղերը։Խոցասուսերի տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը զբաղեցրեց երրորդ տեղը, հայտնում են Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում