20:52  ,  7 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Աշխարհի առաջին ռակետը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ։ Հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնի հետ մրցախաղը հուլիսի 6-ին մթության պատճառով անավարտ էր մնացել՝ 2։2 հաշվի ժամանակ։ 5-րդ սեթում սերբ թենիսիստը հաղթեց 7։5 հաշվով եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ, որը պարտության էր մատնել ամերիկացի Դենիս Կուդլային։

Ուիմբլդոն, տղամարդիկ, մենախաղ

1/8 եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Քեւին Անդերսոն (Հարավային Աֆրիկա, 14)՝ 6:7 (6:8), 6:7 (6:8), 6:1, 6:4, 7:5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով