20:16  ,  7 հուլիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ ճապոնական Տանաբատա ավանդական փառատոնում (ֆոտոշարք)

Ճապոնիայում գտնվող Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Կավասակիում մասնակցել են ճապոնական Տանաբատա ավանդական փառատոնին, որը մշակույթի ազգային տոն է։ Այն նշվում է ամեն տարի, հուլիսի 7-ին, պետական տոն չէ։

Դորտմունդի «Բորուսիան» հուլիսի 7-ին նաեւ առաջին ընկերական խաղն անցկացրեց ասիական շրջագայության ընթացքում: Թոմաս Տուխելի թիմը Կավասակի քաղաքում հանդիպեց Ճապոնիայի ընթացիկ առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի հետ եւ հաղթեց 6:0 հաշվով:

«Բորուսիան» հանդես եկավ երկու տարբեր կազմերով։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

MAN Asia Tour Diary: Tanabata Festival

Marcel Schmelzer, Henrikh Mkhitaryan und Maskottchen Emma feiern Tanabata. Was es damit auf sich hat, seht Ihr hier! //Marcel Schmelzer, Henrikh Mkhitaryan and EMMA during today's Tanabata festival in Kawasaki. #asiatour

Posted by Borussia Dortmund on 7 Июль 2015 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում