19:50  ,  7 հուլիսի, 2015

Կեչինով. Զե Լուիշի գալը «Սպարտակ» կսթափեցնի Մովսիսյանին

Զե Լուիշի տեղափոխությունը «Սպարտակ» կսթափեցնի Յուրա Մովսիսյանին, ասել է ռուսական թիմի նախկին խաղացող Վալերի Կեչինովը։

«Նոր հարձակվողը կսրի մրցակցությունը «Սպարտակում»։ Չի կարելի հուսալ, թե Կրոտովն ու Դավիդովը կկարողանան դիմանալ ծանրաբեռնվածությանը։ Առաջնությունը երկար է տեւում, երիտասարդները չեն դիմանա։ Զե Լուիշի գալը դրական կազդի Յուրա Մովսիսյանի վրա։ Ցանկանում եմ, որ Մովսիսյանը դարձյալ լինի իր լավագույն մարզավիճակում։ Հիշեք, որ «Սպարտակ» տեղափոխվելուց հետո նա գերազանց ֆուտբոլ էր ցուցադրում։ Հույս ունեմ, որ նա դարձյալ այդպես կխաղա»,- Կեչինովի խոսքը մեջբերում է Championat-ը։

Հիշեցնենք, որ Կաբո Վերդեի հավաքականի հարձակվող Զե Լուիշը «Սպարտակ» է տեղափոխվել պորտուգալական «Բրագայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում