18:17  ,  7 հուլիսի, 2015

Ռոնալդուն Լաս Վեգասում հեռախոս է գտել եւ ընթրել է գեղեցկուհի տիրոջ հետ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում գտել է բջջային հեռախոս եւ զանգել է դրա տիրոջը՝ հրավիրելով ընթրիքի։ Այդ մասին Ինստագրամում գրել է ամերիկուհի Օսթին Վուլսթենհյուլմը։

«Վատ նորություն. երկու օր առաջ կորցրել էի հեռախոսս։ Լավ նորություն. այն գտել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Չափազանց լավ նորություն. անցած երեկո նա ինձ հրավիրեց ընթրիքի»,- գրել է Վուլսթենհյուլմը՝ հրապարակելով Ռոնալդուի հետ լուսանկարներ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում