16:37  ,  7 հուլիսի, 2015

«Ամկարը» հրաժարվել է վաճառել Ռոբերտ Արզումանյանին

Պերմի «Ամկարը» հրաժարվել է Ռոբերտ Արզումանյանին վաճառել ղազախական 2 ակումբների, որոնք առաջարկ են արել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ:

29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող մի քանի ակումբներ, գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

Արզումանյանը 2014-ի դեկտեմբերին ղազախական «Ակտոբեից» ազատ գործակալի կարգավիճակով էր տեղափոխվել «Ամկար», որի կազմում մասնակցեց Ռուսաստանի ավարտված առաջնության 8 խաղի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով