17:43  ,  7 հուլիսի, 2015

«Տուր դը Ֆրանսի» երրորդ փուլն արյունոտ է ստացվել (ֆոտոշարք)

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի երրորդ փուլի ժամանակ տեղի է ունեցել մեծ բախում:

Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մի շարք հեծանվորդներ, իսկ ոմանց մոտ ախտորոշվել են կոտրվածքներ: Վթարի պատճառով մրցումը նույնիսկ դադարեցվել է: Ամենալուրջ վնասվածքները ստացել է աշխարհի քառակի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Ֆաբիան Կանչելարան, ով պետք է վիրահատվի, գրում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում