16:08  ,  7 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգա. Հայկական ակումբների խաղերի մրցավարները

Հայտնի են հայկական ակումբների մասնակցությամբ խաղերի մրցավարների անունները հունիսի 9-ին կայանալիք Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներում:

«Ուլիսի» եւ Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի» միջեւ երեւանյան խաղը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը՝ Նիկոլյա Լաֆորժի գլխավորությամբ

«Սենթ Ջոնսթոն» - «Ալաշկերտ» Շոտլանդիայում կայանալիք խաղում կաշխատեն ֆրանսիացիները, իսկ գլխավոր մրցավարը կլինի Ֆրեդի Ֆոտրելը:

«Զրինսկի» - «Շիրակ» խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Զբինեկ Պրոսկեն, ում կօգնի նրա չեխական բրիգադը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» Երեւանում հաղթել է նվազագույն հաշվով, «Շիրակը» 2 անպատասխան գոլ է խփել Գյումրիում, իսկ «Ուլիսը» գոլազուրկ ոչ ոքիով է վերադարձել Մալթայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով